Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավաքական թեկնածու՞

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավաքական թեկնածու՞
13.12.2012 | 23:22

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ դեկտեմբերի 22-ին պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. «Այդ օրը մենք վերջնական տեսքի և բովանդակության կբերենք նախնական հայտարարությունը, որ ես կատարեցի նոյեմբերի 2-ին և ասացի, որ առաջին անգամ եմ նասնակցելու նախագահական ընտրություններին և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որ այս անգամ ուրիշ է լինելու»,-ասել է նա:

Նա կողմնակից է ընդդիմության հավաքական թեկնածուի գաղափարին և ողջունում նրանց, ովքեր իրեն կզորակցեն փետրվարի 18-ին. «Եթե ցանկացած այլ կուսակցություն, կուսակցապետ, հասարակական շարժման պատասխանատու ուզում է զորակցել հավաքական թեկնածությանը, իմ մարմնավորած, իմ պատկերացրած Հայաստանի ծրագիրը, ես կարծում եմ, որ դա ավելի շոշափելի կդարձնի առաջիկա հաղթանակը»: Իր այս խոսքերով Րաֆֆի Հովհաննիսյանը փաստում է, որ հավաքական թեկնածու տեսնում է միայն իրեն և ինքն ու «Ժառանգությունը» մտադիր չեն ընդդիմության միասնական թեկնածուի որոնումներին արձագանքել:

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ